Ֆինանսների նախարարությունը մշակում է գույքի հարկման նոր մոտեցումներ
Դիտվել է` 1147
31.05.2019
ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է գույքահարկի վերանայում ենթադրող օրենսդրական նախաձեռնության շուրջ: Նոր կարգավորումները, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնեն ոչ թե 2020 թվականի հունվարից, ինչպես պլանավորվում Էր ավելի վաղ, այլ՝ 2021 թվականի հունվարի 1-ից:
Մինչդեռ, 2016 թ Հարկային օրենսգիրքը նախատեսում էր անցում նոր կարգի արդեն 2019 թվականից:
Ինչպես հայտնել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու և կառավարություն ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի սպասել Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվությանը:
Մասնավորապես, մինչև ս. թ. հունիսի վերջը պետկոմիտեն պետք է պատրաստի հանրապետությունում հաշվառված մեկ միավոր անշարժ գույքի արժեքի գնահատման նոր մեթոդաբանություն, որն առավելագույնս մոտ է շուկայական արժեքին: Ներկայումս, Պողոսյանի խոսքով, առկա մեթոդաբանությունը և իրականությանը չհամապատասխանող գնային գոտիավորումը թույլ չեն տալիս հաշվարկել գույքի իրական արժեքը՝ չնայած այն բանին, որ շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ գնահատման (վերագնահատման) հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով:
Այսպես՝ Պողոսյանի խոսքով, նոր հաշվարկներում Պետկոմիտեն կօգտագործի նույնանման գույքի առքուվաճառքի գործարքների ժամանակ կիրառվող փաստացի գները։ Ընդ որում, ինչպես հավաստիացրել է Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, չհիմնավորված գնահատականներից խուսափելու համար Պետական կոմիտեն վիճակագրական նպատակների համար կօգտվի ոչ թե թարմ տվյալներից, որոնք ստացվել են, օրինակ, «թավշյա հեղափոխությունից» հետո և հայերի հնարավոր հայրենադարձության մասին կանխատեսումներից, այլ վերջին մի քանի տարիների տվյալներից:
Միայն կադաստրից ստացված հաշվարկների, ենթադրությունների և գնահատման մեթոդաբանության հիման վրա Ֆիննախը, հաշվարկելով հարկման բազայի բարձրացման աստիճանը, կկարողանա կողմնորոշվել, թե արդյոք պետք է վերանայել չհարկվող շեմը (այժմ այդ գույքը մինչև 3 մլն դրամ ներառյալ - խմբ.), հարկի դրույքաչափը, կամ երկուսն էլ միասին:
Ամեն դեպքում, Ֆինանսների նախարարությունում վստահեցրել են, որ կփորձեն խուսափել հարկի տվյալ տեսակի թռիչքային շարժից կամ դրա «աղավաղված տեսակից» ՝ նպատակ ունենալով առավել հարկեր գանձել բարձր արժեք ունեցող գույքից։ «Օրինակ, եթե պարզենք, որ 600-700 հազար միավոր անշարժ գույքի օբյեկտներից պայմանականորեն 100 հազարը գտնվում է 30 մլն դրամի գնային շեմից բարձր, իսկ 50 հազարը ՝ 50 մլն - ից բարձր, մենք կկողմնորոշվենք «շքեղ» գույքի և նոր շեմերի ու պրոգրեսիվ դրույքաչափերի սահմանման հարցում»,-պարզաբանել է Պողոսյանը:
Այս փուլում ֆինանսների նախարարությունը ձեռնպահ է մնում նույնիսկ հնարավոր հարկային դրույքաչափերի դիապազոնը, ինչպես նաեւ գույքահարկի գանձման պոտեմցիալը նշելուց։ Ոլորտի քաղաքականության պատասխանատուները խոստացել են տեղեկատվություն տրամադրել միայն անհրաժեշտ ինֆորմացիայի ամփոփումից հետո:
Ծրագրի համաձայն ՝ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2020 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակը եւ ներկայացվեն կառավարության, իսկ հետո նաեւ խորհրդարանի հավանությանը: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ նոր նորմը պարտավոր է ուժի մեջ մտնել 6 ամիս անց, ամենայն հավանականությամբ, փոփոխությունները իրականություն կդառնան ոչ թե 2020 թվականի հունվարից, ինչպես պլանավորվում էր, այլ 2021 թվականից: Առավել ևս, որ ԱՄՀ-ի հետ հուշագրի շրջանակներում դրա ներդրումը նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից ։
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ