Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր
Դիտվել է` 649
25.09.2020
Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերջին մի քանի ամիսներին վերանայել են գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր՝ 1.5 տրլն դրամ գումարային մնացորդով: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել են գրեթե 1մլն հատ վարկային պայմանագրեր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրլն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձինք են»,- ասաց Երիցյանը:
Նրա կարծիքով՝ վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորում է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպություններն ու դրանց սեփականատերերը:
Երիցյանը շեշտեց նաև՝ պատկերին ամբողջությամբ նայելիս ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող երկար տևել: Նա միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ եթե ԿԲ-ի խորհուրդը, լինելով անաչառ պրոֆեսիոնալների խումբ, գնահատի, որ որևէ կերպ խաթարվել է հավասարակաշռությունը, երբեք չի վարանի միջամտել՝ քաղաքացիների շահը պաշպանելու համար:
Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:
Վերջին դիտումները
-
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները