Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 700 մլն եվրո վարկ կտրամադրի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար
Դիտվել է` 2239
21.01.2019
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 700 մլն եվրո վարկ` ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Այդ մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի կայքում զետեղված զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանին հատկացվող վարկային ռեսուրսները կդառնան «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և Բելառուսին Եվրամիության ընդհանուր աջակցության մի մասը: Ծրագրի ընդհանուր բյուջեն, որը կֆինանսավորվի Եվրամիության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով, կկազմի 13 մլրդ եվրո:
Նախագիծը ենթադրում է 4800 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների և երկաթգծերի կառուցում, ինչպես նաև նավահանգիստների, օդանավակայանների, լոգիստիկ կենտրոնների և անցակետերի զարգացում: Բրյուսելում գտնում են, որ «Արևելյան գործընկերության» երկրներում `Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի այդ երկրների տնտեսական աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ նախագծեր նախատեսվում է ավարտել արդեն 2020 թվականին, իսկ մյուսները` միայն 2030 թ: Նշենք, որ ավելի վաղ Երևանում արդեն նախանշվել են ֆինանսավորման ուղղություններ: Առաջնահերթ նախագծերի թվում, մասնավորապես, նշվել է Արտաշատ-Ագարակ ավտոճանապարհի վերակառուցումը, որը հանդիսանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության մաս:
Ինչպես ակնկալվում է, որ ԵՄ-ն 450 միլիոն եվրո կտրամադրի այդ նախագծի համար: Մինչև 2030 թվականը հիմնական խնդիրների թվում նշվում են Երևան-Վանաձոր ավտոմայրուղու արդիականացման ծրագիրը, որն արժե 7,5 մլն եվրո, Գյումրի-Բավրա ճանապարհի վերակառուցումը` 41 մլն եվրո, ինչպես նաեւ Մեղրիում նոր սահմանային անցակետի կառուցումը` 15 մլն եվրո:
Հիշեցնենք նաև, որ 2017 թվին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին ծրագրում վեց անդամ պետություններ ներառվել են Trans-European տրանսպորտային ցանցում, որի նպատակն է Եվրամիության և նրա հարևանների տրանսպորտային համակարգի կատարելագործումը:
«Արևելյան գործընկերությունը» 2009 թվին Փարիզում մեկնարկած Եվրամիության ծրագիրն է, որի գաղափարը ներկայացրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Արևելյան գործընկերության» հիմնական խնդիրը նախկին ԽՍՀՄ վեց երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ԵՄ կապերի զարգացում է: Հայաստանը 2017 թվականին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ստորագրել ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով