Երևանում անցկացվեց հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված համաժողով
Դիտվել է` 1153
05.09.2018
Երևանում սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը` հայկական ID բանկի հետ համատեղ կազմակերպեցին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:
«Գիտեմ, որ այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ: Հուսով եմ՝ ԱՄՆ դեսպանատունը կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան ընկերությունների միջև կապերի ձևավորման համար, ապա՝ մենք հետ կքաշվենք, և դուք արդեն կանեք այն ինչ, ձեզ մոտ լավ է ստացվում և կզարգացնենք ձեր բիզնեսը»,- համաժողովի բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` ԱՄՆ-ի դեսպանատան ակտիվ նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում կան լայն հնարավորություններ, և դա պետք առավել արդյունավետ օգտագործել. «Ցանկանում եմ, որ այս համաժողովը լինի արդյունավետ և նպատակային, որովհետև մենք կարիք ունենք ոչ միայն երկխոսության, այլ նաև համագործակցության, հնարավորությունների ընդլայնման, ինչու չէ՝ նաև ակնկալիքների»:
Նրա խոսքով` նախարարությունը մի շարք նոր նախաձեռնություններ է սկսել, որոնք շատ ավելի կընդլայնվեն և կմեծացնեն ներդրողների հնարավորությունները:
Ըստ կազմակերպիչների՝ ֆրենչայզինգի համաժողովը մեկ հարկի տակ հավաքեց հայ և ամերիկացի գործարարներին` օգնելով ձևավորել նոր գործընկերություններ հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում: Երեք ամերիկյան կորպորացիաների` Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի և Domino`s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարարներ և պետական պաշտոնյաներ: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրին ֆրենչայզինգի իրենց հայեցակարգը և ծանոթացան հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին:
Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ, եղան նաև ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից` բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենսչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին:
Համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն է, որը մասնակիցներին տվել է եզակի ու արժեքավոր հնարավորություն՝ հնարավորինս վաղ իմանալ ամերիկյան բրենդների մասին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայում իրենց ներկայության հաստատմամբ:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար