Երևանում անցկացվեց բիզնեսի ավտոմատացմանը նվիրված առաջին ցուցահանդեսը
Դիտվել է` 1378
17.07.2018
Ցանկացած գործողություն, որը կբերի ավտոմատացման համակարգերի գործարկմանը և կնպաստի ժամանակի ավելի քիչ ծախսին, պատվերների և առաքումների ստացման արագ գործընթացին, էականորեն նպաստում է տնտեսական առաջընթացին: «#BeAutomated 2018» Հայաստանում բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանդեսին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա ողջունելի համարեց, որ 30-ից ավելի կազմակերպություններ հնարավորություն ունեն իրենց գաղափարներն ու նորարական լուծումները ներկայացնելու ցուցահանդեսին: «Դա օգտակար է թե բիզնես հանրության , թե գործընթացների ավտոմատացման միջոցով բիզնես ծախսերի էական նվազեցմանը, ինչը ձեզ համար առաջնահերթություններից մեկն է»,-ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց, թե առաջին հայացքից թվում է, թե բիզնեսի թե ավտոմատացումը կարող է բերել գործազրկության ավելացման, բայց երբ ավելի լայն ենք նայում, ուղիղ հակառակն է ստացվում: «Ընդլայնվում է ծառայությունների ոլորտը, նոր մասնագիտացումների միջոցով աշխատաշուկան ավելի ճկուն է դառնում»,-ընդգծեց նա:
Բիզնեսի ավտոմատացումը 21-րդ դարի բիզնեսի կառավարման կարևորագույն նախադրյալն է, որը մեծ հնարավորություններ է տալիս՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ճիշտ և գրագետ ներդրման դեպքում:
Կառավարող օղակը, մասնավորապես՝ բիզնեսի տերերը և տնօրենները, անընդհատ իրականացնում են մեծ քանակության ինֆորմացիայի վերլուծություն, քանի որ աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է ճիշտ կառավարման հետ: Ամբողջ ինֆորմացիան վերահսկելու և համապատասխան վերլուծություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել բիզնեսի ավտոմատացման ծրագիր։
Ավտոմատացումը ծրագրերի կամ հավելվածների կիրառումն է,որը կրճատում է ոչ միայն ծախսերը, որոնք կապված են ձեռքով աշխատանքի հետ, այլ նաև պարզեցնում է բիզնես գործընթացները։ Բարձրացնում է սպասարկման արագությունը, հնարավորություն է տալիս բացահայտել հավատարիմ հաճախորդներին, օգնում է կառուցել ընկերության գրագետ ռազմավարություն։
Բիզնեսի ավտոմատացումը ոչ միայն միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն է, այլ նաև ընկերության գործունեության կառավարման գործիքների շարք։Ավտոմատացումը թույլ է տալիս հետևել ապրանքաշրջանառությանը և ցանկացած բարդության դրամական հոսքերի, հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ։ Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է ընկերության մասնաճյուղերի գործունեության վերահսկողությունն ու հաշվառումը՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Վերջապես, մատուցվող տեղեկատվության գրագիտությունը բիզնեսի վարման ավտոմատացված համակարգերում գերազանցում է ընկերության առավել պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից կազմված տեղեկատվությանը։
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար