Երեւանում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգերի զարգացումը
Դիտվել է` 1970
11.09.2019
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ը կարևորում է ռիսկերի կառավարման համակարգի շարունակական զարգացումը, նորագույն լուծումների կիրառումը և համագործակցությունը, ինչպես նաև փորձի փոխանակումը գործընկեր պետությունների մաքսային մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ:
ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի որոշումների նախագծերը, ռիսկերի կառավարման ընթացքում ժամանակակից տեղեկատավական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման մեխանիզմները և այլ հարցեր:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով