+374 94 000 446

ԵՄ-ն առաջարկել է Հայաստանի նոր կառավարությանը վերանայել բյուջետային աջակցությունների ծրագրերը

Դիտվել է` 77

31.10.2018
post single img

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին գոհունակություն է հայտնել Հայաստանի նոր կառավարության հետ գործակցության մակարդակի առնչությամբ:

Աղավնաձոր տեղեկատվական այցի ժամանակ դիվանագետը փաստել է, որ ՀՀ կառավարությունը ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ցուցաբերում է ճկունություն և պրագմատիզմ: Ըստ որում, դեսպանը տեղեկացրել է, որ ԵՄ-ն առաջարկել է Հայաստանի կառավարությանը ներքաղաքական փոփոխություններից հետո վերանայել նախկինում քննարկված ծրագրերը: «Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունն ամռանը շատ զբաղված էր: Սակայն, կարող եմ ասել, որ 2018 թ. գործողությունների ծրագիրը հիմնականում արտացոլում է ավելի վաղ մեր արած աշխատանքը: Նոր թիմը որոշակի փոփոխություններ է առաջարկել, որոնք ընդունելի էին մեզ համար»,- նշել է դիվանագետը՝ ավելացնելով, որ արդեն քննարկվում է 2019 թ. գործողությունների ծրագիրը:

«Միաժամանակ Սվիտալսկին գտնում է, որ ՀՀ գործող կառավարությունը գործունեության առաջնահերթությունների բավական լայնսահմաններ է գծել: <ԵՄ-ն առաջարկել է կառավարությանը վերանայել բյուջետային աջակցությունների ծրագրերը: Դա աննախադեպ է, քանի որ մենք սովորաբար նման գործողությունների չենք դիմում նոր կառավարությունների հետ»,- նշել է նա:

Սվիտալսկիի խոսքով, այդ քայլը պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ում հասկանում են, որ փոփոխություններ են տեղի ունեցել, ՀՀ կառավարությունը ներկայացրել է տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ նոր փաստաթղթեր: Նրա խոսքով, Եվրամիությունում գոհ են դրանցից: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ համագործակցության համար հաջող քայլեր են ձեռնարկվում:

Ծառայություններ

Վերջին դիտումները