Էկոնոմիկայի ոլորտում ՀՀ կառավարությունը իրականացնում է արտահանման խթանման քաղաքականություն
Դիտվել է` 1819
04.09.2018
Տնտեսության ոլորտում ՀՀ կառավարությունը իրականացնում է արտահանման խթանմանն ուղղված քաղաքականություն: Սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:
Ըստ նրա, արտահանման կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ 2018 թվականի առաջին կեսին Հայաստանում արտադրված արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է: Ավելին, այդ տոկոսը ավելի բարձր կլիներ, եթե հանքարդյունաբերության ոլորտում անկում չլիներ, մոտ 11.8% կամ 20 մլրդ դրամ:
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանում արտադրված խմիչքների շուրջ 60% -ն արտահանվում է, ծխախոտի`72%-ը, հագուստի`75% -ը, դեղագործական արտադրանքի 56% -ը: Ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաների արտադրանքի արտահանմանը, ապա դրանք դեռևս աննշան են և կազմում են 2.2%:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 4,09 մլրդ դոլար, իսկ բալանսը կազմել է 1,363 մլրդ դոլար: Ըստ նրա, արտահանման գծի առաջին տեղում ՌԴ-ն է (մոտ 25%): Այնուհետև հաջորդում են`Շվեյցարիան (14%), Բուլղարիան (10,5%), Գերմանիան (6,8%), Իրաքը (5,3%)», - նշել է Արծվիկ Մինասյանը: Ներմուծման առումով Ռուսաստանը առաջին տեղում է`28.6%, որին հաջորդում են`Չինաստանը (7,3%), Վրաստանը (7,2%), Գերմանիան (5,5%), Իրանը (4,7%):
Տուրիզմի մասին խոսելով, Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ 2018 թվականի առաջին կեսին Հայաստան է այցելել 685.970 զբոսաշրջիկ, ինչը 10.7% -ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Զբոսաշրջային նպատակներով Հայաստանից մեկնել է 610,9 հազար մարդ, աճը`7%: «Հայաստանից ժամանողների և մեկնողների տարբերությունը կազմել է 75 հազար էր: Անցյալ տարի այդ թիվը 52 հազար էր», - ասել է Մինասյանը, հավելելով, որ զբոսաշրջիկների 27,1% -ը ԱՊՀ երկրներից են (14,7%), ԵՄ երկրների բաժինը ընկել է 24% (աճը`43.3%), իսկ 49.8%-ը` այլ երկրներից: Զբոսաշրջիկների 52.5% -ը ժամանել է Հայաստան հանգստի և ժամանցի նպատակով, 22.9% -ը գործարար առաքելությամբ, 1.5%`բուժման նպատակով», - ասել է նախարարը, հավելելով, որ ներքին զբոսաշրջության աճը կազմել է 17, 1%:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով