Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը
Դիտվել է` 438
11.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտում հարկային քաղաքականությունը: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ ագրոոլորտում գործում է 20 տոկոս ԱԱՀ, ինչը խոսում է այն մասին, որ օրինական դաշտում ֆերմերները ի վիճակի չեն զարգացնել խոշոր գյուղատնտեսությունը: Քերոբյանն այդ առնչությամբ նշել է, որ նման հարկային ռեժիմի պատճառով վերջիններս հայտնվում են խիստ անհավասար պայմաններում։ Նա նշել է, որ մարդիկ պետք է աշխատեն ազատ եւ հարկեր վճարեն համաչափ եւ տրամաբանական՝ առկա իրողությունների պայմաններում:
"Հայաստանի գյուղատնտեսությունը միկրո չափերի է։ Յուրաքանչյուր ֆերմեր ունի առանձին տարածքներ՝ 1 կամ 2 հա: Այսինքն, արդյունքում, գյուղացին ստիպված է ավելի շատ ներդրումներ անել, բայց պակաս ստանալ", - ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունը նախատեսում է բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել գյուղերում, ինչը հնարավորություն կտա գյուղացիներին հեռանալ ագրարային գործունեությունից և անցնել այլ աշխատանքների: Մասնավորապես, նա նշել է, որ խոսքը վերաբերում է զբոսաշրջային օբյեկտների զարգացմանը, ծրագրավորմանը, տեքստիլ արտադրությանը, հեռավար աշխատանքի կենտրոնների ստեղծմանը եւ այլն:
Ըստ Քերոբյանի, գյուղատնտեսությամբ զբաղվելու է գյուղացիների 15-20 տոկոսը, սակայն նրանք արդեն կզարգացնեն խոշոր գյուղատնտեսությունը, այդ թվում կոոպերացիոն տնտեսությունների ստեղծման, իրենց համագյուղացիներից հողերի վարձակալության միջոցով:
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով