+374 94 000 446

Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է

Դիտվել է` 633

15.04.2021
post single img

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանն ակնկալում է 2021-ին 2019-ի նկատմամբ ապահովել 2-3 տոկոս տնտեսական աճ: Նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին, թե ամեն ամիս քանի տոկոս տնտեսական աճ պետք է ապահովի ՀՀ տնտեսությունը, որ տարին ամփոփվի երկնիշ տնտեսական աճով:

«Ես նույնիսկ ավելի հաստատակամ եմ իմ կարծիքում, որ երկնիշ տնտեսական աճը հասանելի նպատակ ու թիրախ է, որի ուղղությամբ ես և ամբողջ նախարարությունն աշխատում ենք»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց, որ 2019-ը Հայաստանի տնտեսության համար ամենալավ տարին է եղել: «Հիմա մեր թիրախը 2019-ի նկատմամբ ընդամենը 2-3 տոկոս տնտեսական աճն է, որի պարագայում մենք 2020 թվականի նկատմամբ կարձանագրենք մեր երկնիշ տնտեսական աճը»,- ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ եթե մարտին լինի 7.5 տոկոս տնտեսական աճ, ապրիլին՝ 20 տոկոս՝ հիշեցնելով, որ 2020-ի ապրիլին եղել է 17.5 տոկոս տնտեսական  անկում, և եթե այս տարվա հաջորդ ամիսներին 2019-ի համեմատ 2.5 տոկոս տնտեսական աճ ապահովվի, ապա 2020-ի նկատմամբ կգրանցվի երկնիշ տնտեսական աճ: «Մեր ունեցած ներքին ինֆորմացիան՝ բացվող բիզնեսների մասին, տարբեր ոլորտներում տեղի ունեցող ակտիվությունների վերաբերյալ, տալիս է այդ լավատեսությունը մեզ»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ իր թիրախը երկնիշ տնտեսական աճն է՝ 2020-ի համեմատ:

Ծառայություններ

Վերջին դիտումները