Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում կորուստը կկազմի 30-31 մլրդ դրամ. նախատեսված այլ միջոցառումներով այն առնվազն կվերականգնվի
Դիտվել է` 1145
12.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվող եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցումն ու շահութահարկի նվազեցումը կհանգեցնեն պետբյուջեում որոշակի կորստի: Սակայն նախատեսված մի շարք միջոցառումների արդյունքում այդ կորուստն առնվազն կվերականգնվի: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եկամտահարկի համահարթեցման վերաբերյալ կազմակերպված աշխատանքային քննարկմանը վստահեցրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Քննարկման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերը փոփոխելով ֆիսկալ առումով որքան վնաս, թերակատարվող եկամուտներ են լինելու բյուջեում:
«Կորուստը գնահատված է ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Շուրջ 30-31 մլրդ դրամ կորուստ է գնահատվում եկամտային հարկի համահարթեցման արդյունքում և առավելագույնը 14-15 մլրդ դրամ կորուստ` շահութահարկ նվազեցման արդյունքում: Սակայն մենք գնահատել ենք, որ այլ ուղղություններով կատարվող փոփոխություններով շատ պահպանողական սցենարով այդ կորուստն առնվազն վերականգնվում է»,-վստահեցրեց Պողոսյանը:
Նա նշեց` նախատեսված են բազմաթիվ վարչարարական միջոցառումներ, այդ թվում հարկային համակարգերի փոփոխության` սկսած խաղային ոլորտն արդյունքով հարկելու առաջարկից, վերջացրած վիճակախաղերի տոմսերը հաշվառելուց: Փոխնախարարը հավաստիացրեց, որ նախագիծը ֆիսկալ առումով ռիսկեր չի ստեղծում:
Պողոսյանը նշեց, որ մոտ 45 մլրդ դրամ հաշվարկային կորուստն է, իսկ զուտ ազդեցությունը գնահատված է 16 մլրդ` 2018-ի բյուջեի համեմատությամբ: Նա շեշտեց, որ հետադարձ ուժով որոշակի բարելավումներ են կատարում, օրինակ` շրջանառության հարկի շեմի բարձրացում և այլն:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Իսկ շահութահարկն առաջարկվում է նվազեցնել 2 տոկոսով: Փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով