ԵԱՏՄ-ում խզում կա գործարարի և կարգավորողի միջև
Դիտվել է` 3514
05.06.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման բազմաթիվ ուղղությունների առկայության դեպքում ԵԱՏՄ-ում խնդիր կա արդիական առեւտրային և կոնյունկտուրային տեղեկատվության ժամանակին փոխանակման առնչությամբ:
«ԵԱՏՄ. Հայաստան-համագործակցություն» ամենամյա համաժողովի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) գործարար խորհուրդների հետ աշխատանքի և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կոպկովը: «Կա որոշակի խզում. բիզնեսը խոսում է փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին, ինչին կարգավորիչը պատասխանում է, որ դա վաղուց կա, հարցնելով բիզնեսին, թե ինչու վերջիններս չեն օգտվում դրանից: Այս բացը պետք է հաղթահարել, քանի որ շատ բան է արվում, բայց ոչ բոլոր ընկերություններն ու տնտեսական օպերատորներն են հասկանում արդեն առկա գործընթացները: Եվ մեր խնդիրն այն է, որ ռացիոնալ քննադատության դիրքերից գնահատենք իրականությունը և անընդհատ հարցեր առաջացնենք աշխատանքների արդյունավետության բարձրացման և ներուժի սիներգետիկ էֆեկտի իրականացման համար, որը դրված է ԵԱՏՄ ձևավորման գաղափարի մեջ», - ասել է փորձագետը։
Անդրադառնալով ՀՀ և ՌԴ բիզնեսի փոխհարաբերություններին ՝ Կոպկովը նկատել է, որ նույնիսկ եթե ընդհանուր առմամբ համագործակցությունը գտնվում է բավարար մակարդակում, միշտ առկա են զարգացման և ներուժի բացահայտման նոր կետեր: «Հարաբերությունները, որ այսօր կան, շատ լավ է: Բայց մեր խնդիրն է նաև նման համաժողովներում, փորձագիտական-վերլուծական հարթակներում գործարարների միավորումը, համագործակցության ներուժը բացահայտելու, գործարարներին հեռանկարային ուղղություններ հուշելու համար», - ասել է Կոպկովը։ Մասնավորապես, ՌԴ ԱԱՊ ներկայացուցիչը չիրացված ուղղություններ է համարել համագործակցությունը շինարարության ոլորտում։ Կոպկովի խոսքով ՝ գոյություն ունի ենթակառուցվածքային նախագծերի զգալի քանակ, որոնց համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ կատարողներին, որպեսզի ապահովվի լավագույն իրավասությունների իրականացման հնարավորությունը:
Ի շարունակություն ասվածի ՝ նա դիմել է հայ գործարարներին, խնդրելով առաջին հերթին նկատի ունենալ առեւտրաարդյունաբերական պալատների ռեսուրսներն ու իրավասությունները՝ ռուսական շուկա մուտք գործելիս։ Այդ առումով Կոպկովը նշել է, որ ՌԴ տարածքում կա 180 տարածքային պալատ, որտեղ աշխատող բարձրակարգ փորձագետները պատրաստ են հուշել, զգուշացնել, թիկունք լինել գործընկերների համար առաջադրված նպատակներին հասնելու համար ՝ առանց խաբված սպասումների համախտանիշի։ ՙԻմ հիմնական բիզնես առաջարկությունն այն է, որ նրանք սերտ շփման մեջ լինեն ԱԱՊ-ի հետ day to day ռեժիմում: Հասկանալի է, որ կարելի է ինքնուրույն շարժվել, բայց եթե սեփական ռազմավարության մեջ նախատեսել ԱԱՊ - ում պարտադիր խորհրդատվություններ, ապա, կարծում եմ, որ այդ ռազմավարության մեջ դրված արդյունքները կիրականացվեն ամենակարճ ժամկետում՚, - եզրափակել է նա։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ ՌԴ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 1.9 մլրդ դոլար ՝ տարեկան 11.2% աճով: Ընդ որում, արտահանումն աճել է 19,6 տոկոսով ՝ մինչեւ 666,5 մլն դոլար, ներմուծումը կազմել է 1.3 մլրդ դոլար, ինչը 7,2 տոկոսով ավելի է տարեկան վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալը կրճատվել է 3,5 տոկոսով ՝ մինչեւ 454.7 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը կազմել է 137.7 մլն դոլար, ինչը մել տարվա վաղեմության ցուցանիշից պակաս է 5,8 տոկոսով, ներմուծման 2,4 տոկոսով, մինչեւ 317 մլն դոլար անկման պայմաներում:
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով