ԵԱՏՄ-ում ապրանքների տեղափոխման ծախսերը կկրճատվեն
Դիտվել է` 2154
04.07.2018
Մոտ ապագայում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել մեկ մեքենայում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում, պայմանով, որ կբացառվի ապրանքի շփումը, աղտոտումը կամ սննդամթերքի օրգանիզմային հատկությունների փոփոխությունը: Համապատասխան պահանջները ներառվել են Եվրասիական տնտեսական միության «Սննդի անվտանգության մասին» տեխնիակական կանոնակարգում:
Սակայն Ռուսաստանում միաժամանակ գործում են սանիտարական պահանջներ, որոնց համաձայն, առանձին փոխադրումը պարտադիր է: Դրա պատճառով ձեռնարկատերերը ստիպված են կրել լրացուցիչ ծախսեր: Հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների գործելակերպի դեպարտամենտում՝ բիզնես հանրության դիմումների հիման վրա:
Քննարկմանը մասնակցած Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները համաձայնել են, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ունի առաջնահերթություն ազգային-սանիտարական կանոնների նկատմամբ: Վերանայված կանոնները, որոնց պահանջները ներդաշնակեցվում են ԵԱՏՄ տեխնիակական կանոնակարագրերին, գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում: Ենթադրվում է, որ դրանք կընդունվեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով