ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսը կարող են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել 2018թվի վերջին
Դիտվել է` 274
04.10.2018
Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը:
Ինչպես հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունները սկսվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանձնարարականի հիման վրա: «Մեր 5 երկրները պատրաստակամություն են հայտնել սկսել ձեզ հետ այդ բանակցային գործընթացը: Դա ավելի քան կարևոր է, քանի որ մենք Եգիպտոսի հետ ավանդական ջերմ հարաբերություններ ունենք, իսկ հիմա հնարավորություն կա դրանք ամրապնդելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր կողմից ՌԴ-ում Եգիպտոսի դեսպանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների և Եգիպտոսի համագործակցության արմատները շատ խորն են: Նրա կարծիքով՝ ժամանակն է պատմական ժառանգությունը իրական տնտեսական համագործակցության վերածելու: Եգիպտոսի դեսպանն ընդգծել է, որ Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ երկրների հասարակություններն աջակցում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը:
Իհաբ Նասրի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև համագործակցության հեռանկարային կետ կարող է հանդիսանալ Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտին, որի բացումը պլանավորվում է 2018թ. դեկտեմբերին:
Վերջին դիտումները
-
21.02.2019
Հայաստանում գործունեության մասնագիտացված տեսակները ժամանակավորապես իրավունք կստանան աշխատելու շրջանառության հարկի կարգավորման դաշտում -
20.02.2019
ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը -
18.02.2019
ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման համար արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմի առնվազն 50% -
15.02.2019
Կարևոր է ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրումը -
13.02.2019
Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի կանխիկ գործառնությունների ծավալների կրճատման հարցին -
11.02.2019
Կառավարության ծրագրում ամրագրված՝ տարեկան միջինը 5% տնտեսական աճը բավական հավակնոտ է -
07.02.2019
Կառավարությունը մտադիր է ստեղծել նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն -
05.02.2019
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրվեն 60 հազար դրամով -
05.02.2019
Հայաստանը մշակում է 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն -
01.02.2019
Կառավարությունը մասնակի կսուբսիդավորի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները -
29.01.2019
ՊԵԿ-Ը ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԱՊՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ ՉՇՐՋԱՆՑԵԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ -
24.01.2019
Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկում է անցնել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի -
23.01.2019
Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները -
21.01.2019
Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 700 մլն եվրո վարկ կտրամադրի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար -
18.01.2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 2018 թ. արդյունքներով ակնկալում է տնտեսական ակտիվության 5,2-5,3% աճ