+374 94 000 446

ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները

Դիտվել է` 1204

15.03.2021
post single img

Եվրասիական տնտեսական միության տնտեսությունն ավելի արդյունավետ է հաղթահարել COVID-19 hամավարակի մարտահրավերները, քան Եվրամիության երկրները: «ԱՊՀ -30 տարի» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«2020 թվականի մարտահրավերները, որոնց թվում COVID-19 համավարակն էր և մասշտաբային տնտեսական ճգնաժամը, պահանջում են Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի ինտեգրացիոն կապերի կարևորության ավելի մեծ գիտակցում: 2020 թվականը բարդ տարի էր բոլոր առումներով ՝ ԵԱՏՄ ՀՆԱ -ն կրճատվել է 3,9 տոկոսով, մինչդեռ Եվրամիության ՀՆԱ -ն նվազել է 7,2 տոկոսով, - ասել է Մյասնիկովիչը:

Ծառայություններ

Վերջին դիտումները