ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների խորը ինտեգրացումը պետք Է կատարելագործվի պրոտեկցիոնիզմի համաշխարհային միտման հաշվառմամբ
Դիտվել է` 1933
13.09.2018
Եվրասիական տնտեսական միությունն ընթանում Է խորը ինտեգրացման ճանապարհով, եւ ինտեգրացման այդ մոդելը պետք Է կատարելագործվի համաշխարհային միտումների հաշվառմամբ, որոնցում նկատելի են պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրերը: Այդ մասին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Վլադիվոստոկում ելույթ ունենալով «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժամանակակից ինտեգրացիոն օրակարգը. բաց դռների քաղաքականություն, թե պրոտեկցիոնիզմ:
Դասեր ԵԱՏՄ-ի համար» բանավեճի ընթացքում, որը սեպտեմբերի 12-ին տեղի Է ունեցել Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանավեճի մասնակիցները քննարկել են ժամանակակից ինտեգրացիոն օրակարգի վերջին միտումները եւ Եվրասիական տնտեսական միության գործելակերպը առեւտրատնտեսական գործընթացների բնույթի փոփոխման պայմաններում: Մի կողմից՝ այսօր Ասիախաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) եւ դրա սահմաններից դուրս աճում են հովանավորական տրամադրությունները եւ սրվում են առեւտրական հակամարտությունները, մյուս կողմից՝ պահպանվում Է հանձնառությունը համատեղ տնտեսական զարգացման սկզբունքներին՝ ի հաշիվ տնտեսական ինտեգրացման:
«Այսօր ԱԽՏ-ն գտնվում Է համաշխարհային փոփոխությունների առաջնագծում եւ բառացիորեն աշխարհի բոլոր տնտեսությունների ուշադրության կենտրոնում, որովհետեւ այն համաշխարհային տնտեսական աճի հիմնական դրայվերն Է: Այդ թրենդը կպահպանվի նաեւ առաջիկա տասնամյակում, ուստի տարածաշրջանի հետ համագործակցության ձեւերը հետաքրքրություն կներկայացնեն,-նշել Է Տիգրան Սարգսյանը:- ԵԱՏՄ-ն բավականին երիտասարդ միավորում Է: Ակներեւ Է, որ այն մոդելը, որը մենք որպես հիմք ենք ընդունել, այն Է՝ հինգ տնտեսությունների խորը ինտեգրացումը՝ վերազգային մարմնի ձեւավորմամբ, պետք Է կատարելագործվի գլոբալ թրենդների հաշվառմամբ, որպեսի մեր միավորումը առավելագույն տնտեսական օգուտներ ստանա»:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հիշեցրել Է այն հիմնարար փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում, ներառյալ Անդրխաղաղօվկիանոսյան եւ Անդրատլանտյան գործընկերությունների վերաբերյալ համաձայնագրերի «սառեցումը»: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ընթանում Է ինտեգրացման ճանապարհով, դա Է միության առաքելությունը: «Մենք ձգտում ենք վերացնել արգելքները, բացառումներն ու սահմանափակումները, դրանում ներուժ ենք տեսնում տնտեսական աճի համար, բայց գոյություն ունեն նաեւ գլոբալ թրենդներ, որոնք չեն կարող չազդել մեր տնտեսությունների վրա, նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով