ԵԱՏՄ երկրները պետք է մրցակցեն ոչ թե միմյանց, այլ գլոբալ արտաքին շուկաների հետ
Դիտվել է` 1868
24.10.2018
Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է արդյունավետ կառուցեն հարաբերությունները, որպեսզի մրցակցեն ոչ թե միմյանց, այլ գլոբալ արտաքին շուկաների հետ: Հոկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված «ԵԱՏՄ տնտեսության իրական հատված. ինտեգրման պայմաններում ներուժի զարգացում» քննարկման ընթացքում:
Մհեր Գրիգորյանը խոսել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի ներքո ստեղծված հնարավորությունների մասին, անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի՝ այլ երկրների հետ արտոնյալ ռեժիմներով պայմանավորված առևտրատնտեսական հարաբերություններին:
Նրա ասելով, եթե միության ներսում համագործակցությունը հիմնված լինի միայն բացառման սկզբունքի վրա, ապա բիզնեսը կկորցնի իր մոտիվացումը և ավելի քիչ տրամադրված կլինի ներքին զարգացմանը: «Որքան շատ արգելքներ վերացնենք, այնքան ավելի մեծ կլինի տեխնոլոգիական բեկումը՚, - նշել է Մհեր Գրիգորյանը` այդ համատեդքստում ընդգծելով ԵԱՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Նա նաև կարևորել է բիզնեսի աշխուժացման համար ջանքերի համախմբումը: Փոխվարչապետի պաշտոնակատարի համոզմամբ, միությունում պետք է լինի բորսա, որտեղ դրվեն նոր տեխնոլոգիական և թվանշանային լուծումներ: Տրանսպորտային շրջափակման, թանկարժեք լոգիստիկայի և էներգառեսուրսների պայմաններում Հայաստանը շեշտադրումները կատարում է մտավոր բաղադրիչի վրա: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածին, որը հանրապետությունում լավ զարգացած է: Սակայն Հայաստանի այդ ոլորտի ձեռքբերումները բավականաչափ չեն ներկայացվում ԵԱՏՄ տարածքում:
«Եվրասիական շաբաթ 2018՚-ի ուշադրության կենտրոնում Միության երկրների տարածքում բարենպաստ բիզնես-միջավայրի ստեղծումն է, արտադրական կապերի ամրապնդումը, արտահանման ներուժի զարգացումը եւ օտարերկրյա ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծումը: Միջոցառման գործընկերների թվում են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, «Ռոստեխ՚ը, Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը (ՀԶՆ), Եվրասիական համագործակցության ֆորումը եւ այլն: Համաժողովին մասնակցում են 2500 մասնակիցներ 25 երկրներից: ԵԱՏՄ արդյունաբերական եւ համագործակցության ներուժը ներկայացնում են ավելի քան 120 ընկերություններ վեց հիմնական ճյուղերից. դեղագործություն եւ բժշկական սարքավորումներ, գյուղատնտեսություն, ոսկերչական ճյուղ, թեթեւ արդյունաբերություն, նորարարական շինանյութերի արտադրություն եւ արդյունաբերություն (ներառյալ ՏՏ): «Եվրասիական շաբաթի՚ շրջանակում նախատեսվում է անցկացնել 35 միջոցառում:
Նյութի աղբյուրը՝ ArmInfo
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով