ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ
Դիտվել է` 2145
22.12.2020
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից միայն Հայաստանն է 2020-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցել բեռնափոխադրման ծավալների աճ, որը կազմել է 3,5% և հասել 12,3 մլն տոննայի։ Ընդ որում, աճել են խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրման ծավալները, նվազում է գրանցվել միայն օդային տրանսպորտի պարագայում։ Այս մասին տեղեկացանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների ծավալը այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 9 մլրդ 956,6 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 7,3%-ով։
Ընդ որում, Բելառուսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 331,6 մլն տոննա և 7,5% նվազում։
Ղազախստանի բեռնափոխադրումների ծավալները ներառել են առևտրային փոխադրումներով զբաղվող անհատ ձեռներեցների կողմից փոխադրումները ևս: Այս երկրի տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 206,9 մլն տոննա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 7,1%-ով։
Ղրղզստանի բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 21,1 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 23,1%-ով:
Ռուսաստանի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 6 մլրդ 384,7 մլն տոննա և 7,3%։
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով