Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները
Դիտվել է` 1707
31.08.2020
Եվրասիական փորձագիտական ակումբի իրականացրած տնտեսագիտական վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են դեպի Բելառուս և Ղազախստան Հայաստանի արտահանման ծավալները: Այս մասին ասել է փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
«Նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պայմաններում, ԵԱՏՄ-ում մեր տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Աճել է մեր արտահանումը՝ թե՛ Բելառուս, թե՛ Ղազախստան, դեպի Ռուսաստան երեք տարվա աճից հետո այս տարի մենք ունենք արտահանման անկում, բայց ունենք ներկրման էական ավելացում՝ 18%-ով, ներկրման ծավալների ավելացում ունենք նաև Բելառուսից: Ներկրման ծավալների որոշակի անկում կա Ղազախստանից, բայց ուսումնասիրելով վերջին 3 տարիների արտահանման և ներկրման ցուցանիշները, հնարավոր է ակնկալել, որ 2-րդ կիսամյակում կլինի 2-5% արտահանման աճ»,- ասել է Սաֆարյանը:
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն արտահանման ծավալների ավելացման կարիք ունի:
«Այն պայմաններում, երբ մեր երկիրը 3 անգամ ավելի շատ ներկրում ունի, քան արտահանում, շատ կարևոր է արտահանման ծավալների մեծացումը, գյուղատնտեսական և արդյունաբերական աճի ծավալների մեծացումը՝ արտահանմանը միտված լինելով: Միայն արտահանման պայմաններում է հնարավոր բարելավել ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը և Հայաստանը դարձնել արտահանող երկիր, տնտեսական ավելի առողջ և ամուր կառուցվածքով»,- նշել է Արամ Սաֆարյանը:
Փորձագիտական ակումբի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առաջին տարվա համեմատ, հիմա ավելի դիվերսիֆիկացված են ՀՀ արտահանման ծավալները:
«Եթե ԵԱՏՄ-ում մեր անդամակցության առաջին տարում արտահանման մեջ բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալներն ավելի դիվերսիֆիկացված են: Մեծացել են և՛ գյուղմթերքների, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները»,- ասել է փորձագիտական ակումբի համակարգողը:
Ակումբի անդամները համոզված են, որ պետք է շարունակել արտահանման դիվերսիֆիկացիան:
Նյութի աղբյուրը՝ Արմենպրես
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով