Daher Group- ը դիտարկում է Հայաստանում չիպսեր արտադրող ընկերության հիմնման հնարավորությունը
Դիտվել է` 1386
28.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական պաշտոնյաներ` Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի, էկոնոմիկայի և առևտրի, արդյունաբերության նախարարություններից, քաղաքապետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։
Հանդիպումը նպատակ ուներ քննարկել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրից նման ներկայացուցչական կազմով պատվիրակությանը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստակամ են ներդրնել առավելագույն ջանքեր Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման գործում, որոնք կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը։
Դեսպան Մայա Դաղերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի արդյունավետ։
Հանդիպման սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության վերջին տարիների աճի դինամիկան, զարգացման միտումներն ու ուղղությունները, կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները, պետական օժանդակության ծրագրերը և այլն։
Այնուհետև կողմերի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։ Մերձավոր Արևելքում կարտոֆիլի չիպսի արտադրության առաջատար «Դահեր գրուպ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում կարտոֆիլի մշակության և չիպսի գործարան հիմնելու հարցում՝ նպատակ ունենալով պատրաստի արտադրանքն արտահանել դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։
Լիբանանցի գործարարները հետաքրքրվել են նաև Հայաստանում թունաքիմիկատների և պարարտանյութերի գրանցման ընթացակարգերին, անասնաբուժասանիտարի և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցերով։
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար