Չինաստանի առևտրա-արդյունաբերական բանկը դիտարկում է ներդրումային հնարավորությունները Հայաստանի գինեգործության ոլորտում
Դիտվել է` 2186
27.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե Քուշգերյանը:
Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդաբար ձևավորվել են սերտ հարաբերություններ և չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ICBC բանկը հատուկ ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար և այդ շրջանակում չինական կողմը մտադրված է ներդրումներ իրականացնել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:
Պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է հայկական գինեգործական արտադրանքը: Հիշատակելով, որ օրերս ստորագրված երկկողմ հուշագրով առաջիկայում նախատեսվում է Չինաստան արտահանել հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ գինի` Յան Ջիհանը առաջարկել է ուսումնասիրել դեպի Չինաստան հայկական գինիների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:
Ընդգծելով, որ խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն` Գեղամ Գևորգյանն իր հերթին իրատեսական է համարել այս ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի հայկական արտադրանքի առաջմղմանն ու իրացմանը չինական շուկայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում պարարտանյութերիարտադրության կազմակերպմանը, հայկական թարմ պտուղ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի և չրերի արտահանմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:
Երկկողմ համագործակցությանն առավել առարկայական ընթացք հաղորդելու նպատակով Գեղամ Գևորգյանն առաջարկել է չինական կողմին ակտիվորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և մասնավոր հատվածի գործարար շրջանակների հետ:
Նշենք, որ ICBC - չինական առևտրային բանկը, որն ընդգրկված է Չինաստանի խոշորագույն բանկերի «Մեծ քառյակ» -ում, հիմնադրվել է 1984 թվականին, 2005 թվականին դարձավ բաժնետիրական ընկերություն: 2006 թ. հոկտեմբերի վերջին բանկն իր բաժնետոմսերի տեղաբաշխումից ներգրավեց 22 միլիարդ դոլար (համաշխարհային պատմության ամենամեծ IPO-ն), տեղաբաշխելով 48,4 միլիարդ բաժնետոմսեր (ընդհանուրի 18%-ը), որից 12% -ը Հոնկոնգի ֆոնդային բորսայում, իսկ 6%-ը` Շանհայում: 2018 թ.-ին բանկը վեցերորդ տարին անընդմեջ գլխավորեց խոշորագույն հանրային ընկերությունների Global 2000 վարկանիշը, որը հրապարակվում է ամեն տարի FORBES- ի կողմից, ունենալով 165.3 մլրդ դոլարի հասույթ (18-րդ տեղը աշխարհում), 43.7 մլրդ դոլարի զուտ շահույթ (3-րդ տեղ), 4105.9 մլրդ. դոլարի ակտիվներ (1-ին տեղ) և 311 միլիարդ դոլարի կապիտալիզացիա (14-րդ տեղ):
ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 480.6 մլն դոլար, տարեկան աճը`38.4%: Մասնավորապես, արտահանումն աճել է 19,9%, կազմելով 74,6 մլն դոլար, ներմուծումը`42,5%, մինչև 406 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում գինու արտադրությունը Հայաստանում կազմել է 4,9 մլն լիտր, նախորդ տարվա համեմատ նվազելով 2,3%:
ՀՀ մաքսային ծառայության վերջին տվյալների համաձայն, 2017 թվականին Հայաստանը արտահանել է 2.8 մլն լիտր գինի, որը տարեկան աճը կազմել է 50.5%, իսկ մաքսային արժեքն աճել է 81%, մինչև 10.78 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում հայկական գինիների արտահանումը Չինաստան կազմել է ընդամենը 26.5 հազ. լիտր գինի, տարեկան աճը`3.3 անգամ, որի մաքսային արժեքը կազմել է 118.7 հազար դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 5.8 անգամ:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով