Ճապոնիան Հայաստանին առաջարկել է ուսումնասիրել «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի իրականացման հնարավորությունը
Դիտվել է` 2080
23.06.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդեցին, բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարար Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Նշելով, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել ճապոնական փորձը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ ներկայումս պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը:
Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար նախարարը կարևորել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումը, ֆերմերների միավորումն ու կոոպերատիվների ստեղծումը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության խթանումը:
Ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչների թվում նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է նաև բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու արտահանման դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը: Նախարարը կարևոր է համարել նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը:
Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին մի շարք առաջարկներ ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսությնա ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկ հնչեց ուսումնասիրել «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի իրականացման հնարավորությունը, որը Ճապոնիայում բարեհաջող ընթացք է ունեցել:
Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքներին, որոնց շրջանակում տրամադրվել է անհատույց դրամաշնորհ տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման համար: Քննարկվել է նաև հայկական գյուղմթերքի, մասնավորապես վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունը դեպի ճապոնական շուկա:
Հավելենք, որ «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» նախագիծը ռազմավարական շարժում է, որը հատուկ մշակվել և նախաձեռնվել է Ճապոնիայում և նպաստել է երկրի տարածաշրջանների հաջող զարգացմանը: Այդ մոտեցման եզակիությունն այն է, որ բացառապես տեղական ռեսուրսների հիման վրա արտադրության կազմակերպման և հետագայում տեղական և համաշխարհային շուկաներում արտադրանքի առաջ մղման ճանապարհով հնարավոր է հասնել տարածաշրջանների տնտեսական զարգացման:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ճապոնիայի կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանին 1,8 մլն դոլարի վարկ է տրամադրել գյուղատնտեսության ոլորտում դիտարկում անցկացնելու և տվյալներ հավաքելու համար:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով