Բրիտանական գործարարները հետաքրքրված են Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներով
Դիտվել է` 1339
08.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որը գլխավորում էր Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Մինասյանը ողջունել է հյուրերին, նշել նման ներկայացուցչական պատվիրակության այցի կարևորությունը Հայաստանի համար։ Նախարարը ներկայացրել է տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսել ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող օրենսդրական փոփոխությունների ընթացքի մասին։ Մի շարք ուղղություններով Արծվիկ Մինասյանն անդրադարձել է համագործակցության և օժանդակության հնարավորությանը։
Պատվիրակության ղեկավար Մարկ Փրիթչարդը շնորհավորել է նախարարին կառավարությունում աշխատանքը շարունակելու կապակցությամբ և հայտնել համագործակցության պատրաստակամությունն ու բրիտանացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում։ Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, աուդիտորական, քաղաքաշինության, ներդրումների, վերականգվող էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության շուրջ։
Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված գործակցության կարևորությունը, խոսել տնտեսական գործունեության ազատականացման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ արվող քայլերի մասին, հույս հայտնելով, որ բրիտանացի գործարարների այցը արդյունավետ կլինի և գործարար նոր հարաբերությունների հիմք կհանդիսանա։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականին կազմել է 41.5 մլն դոլար, տարեկան 41.5% աճով: Միևնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 3.1 անգամ, մինչև $ 5.1 մլն, իսկ ներմուծումը`31.3%, հասնելով 36.4 մլն դոլարի:
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով