Բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա
Դիտվել է` 1800
18.07.2018
ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում նախարարության մասնագետների ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Ընդերքօգտագործողները ներկայացրել են ոլորտի խնդիրները, ընդգծել ներդրումներ ներգրավելու և առանց խոչընդոտների գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Մասնակիցները կարևորել են հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հասարակական դրական կարծիքի ձևավորումը և նշել, որ անհրաժեշտ է հանդես գալ բացատրական աշխատանքներով, ելույթներով, կազմակերպել մամուլի ասուլիսներ:
Հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդերքօգտագործող ընկերությունների մեծ մասը ՀՀ խոշոր հարկատու ու գործատու է, հետևաբար, բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա և հանգեցնում բյուջետային մուտքերի նվազեցման:
Ընդերքօգտագործողները ակնկալում են պետություն-հասարակություն երկխոսության միջոցով նպաստել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերից մեկի բնականոն աշխատանքի կազմակերպմանը:
Հիշեցնենք, որ անմիջապես «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից անմիջապես հետո Հայաստանում սկսվեց զանգվածային ակցիան `ուղղված հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությանը խոչընդոտելուն:
Այս թեմային անդրադարձ եղավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հուլիսի 5-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում նա ասաց, որ անհրաժեշտ փաստերով ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը շեշտեց, որ Հայաստանում երկրագնդի խորքերը քանդվում են, և երկրի տնտեսական աճը կապված էր պղնձի համաշխարհային գների հետ:
«Ես հասկանում եմ, որ սա մի խնդիր է, բայց չեմ կարծում, որ հանքարդյունաբերությունը պետք է փակվի: Ես հանձնարարել եմ հետազոտություններ անցկացնել, որ պեսզի բոլոր բազմամետաղային արդյունահանումները համապատասխանեն բնապահպանական նորմերին: Խնդրում եմ տրամադրել մեզ ժամանակ, որպեսզի մենք կարողանանք փաստեր հավաքել, որը կօգնի կայացնել այս կամ այն որոշումը։ Ես, որպես վարչապես, իրավունք չունեմ առանց պատճառի որոշում կայացնել այս կամ այլ տեսակի գործունեությունը դադարացնելու վերաբերյալ»։
Նա հավելել է, որ ինքը չունի որևէ կոռուպցիոն պարտավորություն, որևէ հանքի համար:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով