+374 94 000 446

Բիթքոինի փոխարժեքը հասել է 8 հազար դոլարի

Դիտվել է` 1270

17.05.2018
post single img

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 8 հազար դոլարի: 

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքը նվազել է 5,8%-ով՝ կազմելով 8,249  հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 6,3%-ով՝ հասնելով  8,21  հազար դոլարի, OKEx-ում՝ 5,9 տոկոսով՝ կազմելով  8,2  հազար դոլար:

Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նույնպես  նվազել է: Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն անկում է ապրել 6,23%-ով և կազմել 688,5  դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 8,5%-ով և կազմել 0,69 դոլար, Bitcoin Cash-ն էլ նվազել է 1,98%-ով ՝ հասնելով 1092,55 դոլարի:

Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 376,73 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 37 տոկոսը:

Ծառայություններ

Վերջին դիտումները