ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը
Դիտվել է` 227
19.11.2019
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց այն նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:
խորհրդարանի այսօրվա նիստում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 100 կողմ ձայներով:
Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու տարբերակին:
Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնի:
Վերջին դիտումները
-
06.12.2019
Շուտով կգործի անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու նոր կարգը -
04.12.2019
Առաջիկայում հայկական ավիափոխադրումների շուկայում կհայտնվի հայրենական նոր ավիաընկերություն -
28.11.2019
Մարզերում հանրային սննդի օբյեկտներին առնչվող օրինագծին հավանություն տրվեց ԱԺ հանձնաժողովի կողմից -
26.11.2019
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացմանը -
20.11.2019
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 3-րդ երկրից ներմուծման մաքսատուրքերի փոփոխությունը -
19.11.2019
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը -
14.11.2019
Մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը -
11.11.2019
Օրենքով սահմանված կարգով գրանցված և աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկի վերադարձի միջոցով -
05.11.2019
Գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա -
21.10.2019
Անհատ Ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գործունեության ոլորտի արտոնությունները -
18.10.2019
Հարկային քաղաքականությունը հանրային սննդի ոլորտում՝ սկսած 2020թվ-ի հունվարի 1-ից -
17.10.2019
Եկամտային հարկի դրույքաչափերը` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից -
11.10.2019
2020 ԹՎ-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿԱՊՎԱԾ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏ -
07.10.2019
Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է -
03.10.2019
Կառավարությունն ամփոփել է 2019 թվականի սեպտեմբերի սոցիալ-տնտեսական արդյունքները