ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների նախագծեր
Դիտվել է` 960
10.06.2019
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Նախագծերն ընդունվեցին ԱԺ-ի հունիսի 10-ի արտահերթ նիստում:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման ուղղությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավորվում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նույն նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ակտում: Այս պարտավորության իրականացման համար օրենքով սահմանված է ժամկետ՝ մինչև 2019-ի հուլիսի 1-ը, պայմանավորված օբյեկտիվ պատճառներով, ներկայում հնարավոր չէ ապահովել պարտականության իրականացումը, ինչը ստիպում է օրենսդրից հայցել 1 տարվա լրացուցիչ ժամկետ, որ ապահովվի օրենքով սահմանված կարգադրագրերի պատշաճ իրականացումը »,-ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
Նախագիծը ստացավ 109 կողմ ձայն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կրկին ներկայացրեց Խաչիկյանը:
Նա նշեց՝ ըստ էության խնդիրն այն է, որ մինչև այս փաստացի գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օրենսդրական անորոշության պատճառով չի ունեցել իր համարժեք ձևակերպումն օրենսգրքով: «Դրանով պայմանավորված նախագծի շրջանակում առաջարկում ենք ապահովել եզրույթների համապատասխան կիրառումը թե Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգրքով, թե նաև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով», ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր:
Խաչիկյանի խոսքով՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն, ըստ էության, լուծվում է պետական կառավարման համակարգում կարևորագույն մարմիններից մեկի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը:
Նախագիծը ստացավ 92 կողմ, 15 դեմ ձայներ, ձեռնպահ էր 1 պատգամավոր:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար