Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը
Դիտվել է` 1467
14.07.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2019 թվականի սկիզբը կունենա Այրում-Ջիլիզա երկաթուղային հսկիչ կետ՝ ֆիտոսանիտարական լաբորատորիայով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը դեռ մեկ շաբաթ առաջ այցելել էր Մոսկվա, որտեղ ՌԴ կառավարության հետ ստորագրվել էր պայմանագիր՝ «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում Այրում-Ջիլիզա երկաթուղային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման վերաբերյալ:
Ֆիտոսանիտարական լաբորատորիան կստուգի ոչ միայն երկաթուղային գծով անցնող գնացքների, այլ նաև Բագրատաշենի սահմանային անցակետով անցնող բեռնատար մեքենաների բուսական մթերքը:
«Այստեղ կստուգվի Հայաստան ներմուծված յուրաքանչյուր բուսական մթերք: Եթե հարկ լինի, կիրականացվեն ախտազերծումներ, որպեսզի Հայաստանի տարածք այլևս վնասատու օրգանիզմներ չմտնեն: Դա է լինելու մեր առաջնային խնդիրը»,- ասաց Ավետիսյանը:
Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրեց, որ հսկիչ կետն իր լաբորատորիայով կկառուցվի շատ կարճ ժամանակահատվածում:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանի խոսքով՝ Այրումումի հսկիչ կետում կլինեն ինչպես ֆիտոսանիտարական հսկողություն իրականացնող տեսուչներ , այնպես էլ իրենց կազմակերպությանը պատկանող լաբորատոր ծառայություն մատուցող մասնագետներ:
«Այստեղ ունենալու ենք սպառազինված լաբորատորիա, որտեղ իրականացվելու է սահմանային վերահսկողություն: Արդեն ձեռնամուխ ենք եղել մասնագետների վերապատրաստմանը, որի արդյունքում մենք ունենալու ենք պատրաստի մասնագետներ և պատրաստի կետ, որն իրականացնելու է այդ աշխատանքները»,- ասաց Գևորգյանը:
Գևորգյանը նշեց, որ ներկայումս բոլոր լաբորատորիաները կենտրոնացված են Երևանում, և առնվազն մեկ օր պետք է տնտեսվարողներին այդ բոլոր գործընթացներով անցնելու համար, իսկ Այրումում լաբորատորիա ունենալու դեպքում շատ ավելի արագ և որակով են իրականացվելու հետազոտությունները:
« Հսկիչ կետը կառուցելու համար Կառավարության որոշումով հատկացված է 3850քմ տարածք, որի վրա տեղավորվելու են բոլոր անհրաժեշտ կառույցները՝ ինչպես տեսչական մասով , այնպես էլ լաբորատոր: Արտադրանքը պահելու, ախտահանելու, ախտազերծելու համար հատուկ տարածք է հատկացված լինելու : Բնականաբար, դրա հետ մեկտեղ բարեկարգվելու են նաև հարակից տարածքները , որպեսզի հավելյալ անհարմարություններ բեռնատարների համար չստեղծվեն»,- եզրափակեց Գևորգյանը:
Վերջին դիտումները
-
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները