Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- ի համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները
Դիտվել է` 1020
12.03.2019
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները:
Այս մասին մարտի 12-ին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Այսօր միասնական եվրասիական շուկան դեռ իրականություն չէ: Դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց առայժմ չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ-ում: Խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք: ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում, որ այնտեղ կենսաթոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում իրավիճակը նույնանալու է: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է տեսնենք՝ ինչ խոչընդոտներ ունենք այս հարցում»,- ասաց Մելքումյանը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև թվային տրանսֆորմացիայի ներդրման, միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի վերացման, եվրասիական բրենդի ու միասնական արդյունաբերական միջավայրի ստեղծման հարցերին:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար