Արտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր արտադրամաս է բացվել
Դիտվել է` 1418
24.09.2018
Արտաշատի պահածոների գործարանում, որը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, 2018թ-ի ընթացքում արդիականացման համար ներդրվել է 3,5 միլիոն դոլար։ Աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց գործարանի՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասի բացմանը, ծանոթացավ աշխատանքի ընթացքին:
Lրագրողների հետ զրույցում այս մասին նշեց գործարանի տնօրեն Վաչագան Կարապետյանը։ Նրա խոսքով՝ շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական արտադրության Cavalieri սարքավորումը։
«Սա եզակի տեխնոլոգիա է, որը միակ նման հոսքագիծն է ԵԱՏՄ-ում: Գործարանի արդիականացումը նպաստում է արտադրության ավտոմատացմանը, արտադրանքի ծավալի և տեսականու մեծացմանը, ինչպես նաև արտադրանքի որակի բարձրացմանը»֊-, ասաց նա։
Կարապետյանը նաև նշեց, որ այս տարի ընկերության աշխատակիցների քանակը աճել է 25 տոկոսով: «Ներկայումս «Արտֆուդ» ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից, սերտորեն համագործակցում է փոքր և միջին բիզնեսի հետ: Այս տարի գյուղատնտեսական հումքի մթերումը կրկնապատկվել է՝ անցնելով 2 միլիարդ դրամից: Գործարանը համարվում է հուսալի գործընկեր ավելի քան 2000 մատակարարների համար»,- ասաց նա։
Առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը ծրագրում է զարգացնել աշխատանքը 4 հիմնական ուղղություններով՝ արտադրության հաշվին կրկնապատկել արտադրության աճը, արտահանման ծավալներն ավելացնել 3,5 անգամ, ապահովել նոր արտադրատեսակի ստեղծում և արտահանում:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար