Արտաքին տեղաշարժերի 65 տոկոսը եղել է դեպի ՌԴ
Դիտվել է` 3330
19.08.2017
Հանրապետությունում 2013 թ-ից վիճակագրական ծառայությունը բնակչության թվաքանակի հաշվարկման ցուցանիշներում փոփոխություններ է մտցրել՝ կիրառելով միջազգային մեթոդաբանություն: Ըստ նոր մեթոդաբանության, բնակչության թվաքանակի հաշվարկման համար այլեւս ոչ թե հիմք կծառայեն ոստիկանության անձնագրային բաժինների գրացումները. այլ ցուցանիշները կճշգրտվեն՝ հաշվի առնելով յուրաքանյուր տարի տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության ձեւավորված բազային տվյալները:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, այս գործառույթը հնարավորություն կտա առավել արդիական ճանապարհով գնահատել միգրացիոն տեղաշարժերն ու իրական միգրանտներին: «Անձը կարող է միգրանտ որակվել միայն այն պարագայում, երբ իրականացնում է իր տեղաշարժը ավելի քան 3 ամիս ժամկետով եւ կոնկրետ նպատակով» – նշեց ԱՎԾ-ի ներկայացուցիչը:
2008թ-ին միգրացիայի բացասական մնացորդը, բնակչության թվաքանակի փոփոխության առումով կազմել է 5,800, 2009թ-ին՝ 4,000, 2010թ-ին՝ 2,400, 2011թ-ին՝, – 1300: Սակայն այս հաշվարկները կատարվել եմ միայն այն մարդկանց շրջանում, ովքեր դիմել են ոստիկանության անձնագրային բաժիններ: 2009-2012թթ միջակայքում հանրապետության 15 եւ բարձր տարիքի անձանց 9,5 տոկոսը ներգրավված է եղել արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժերում: Նրանց 28,7 տոկոսի տեղաշարժերը եղել են ներհանրապետական իսկ մնացած մասը եղել են արտաքին տեղաշարժեր, որոնք հիմնականում ուղղված են եղել դեպի ՌԴ:
115 հազարը դիտարկվել են արտաքին միգրանտներ, քանի որ նրանք 2012թ-ից սկսած դեռեւս Հայաստան չեն վերադարձել: 4-12 ամիս տեւողությամբ երկրրից մեկնածները համարվում են կարճաժամկետ միգրանտներ, որոնց թվաքանակը ընդհանուր հաշվառվածների մեջ կազմել է 62 տոկոսը: Մեկնածներից միայն 40 տոկոսն են դիտարկվել որպես երկարաժամկետ միգրանտներ:
2009-2012 տարեկան միգրացիայի բացասական ցուցանիշը կազմել է – 29 հազար: Ինչ վերաբերում է սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հաշվառված ուղեւորափոխադրումների ծավալներին, ապա Կ. Կույումջյանի տեղեկացմամբ, 2008թ-ին ժամանումների ծավալը, եթե եղել է 1 մլն 397 հազար, ապա 2013թ-ին ժամանումների ցուցանիշը կազմել է 2 մլն 476 հազար 300: Մեկնումները 2008թ-ին եղել են 1,420, 2013թ-ին՝ 2,507:
2008թ-ին ժամանումների եւ մեկնումների հաշվեկշիռը կազմել է 23,000 2009թ-ին՝ 25,000, 2010թ-ին՝ 46, 700, 2011թ՝-ին 43,800, 2012թ-ին՝ 42,800, 2013թ-ին՝ – 31 200:
Այս տարվա առաջին կիսամայակին տվյալներով ժամանումների թիվը կազմել է 1 մլն 78 հազար , իսկ մեկնումները՝ 1մլն 167 հազար 100:
Լուսինե ՂԱԶԱՐՅԱՆ
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով