Արմավիրի մարզում իրական ներդրումներով կհիմնվեն պիստակի ինտենսիվ այգիներ
Դիտվել է` 2214
04.06.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը ։
Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման ծրագրերը կարևոր են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ հնարավորություն են ընձեռում ոչ միայն ավելացնել մշակովի հողատարածքների ծավալները, այլ նաև նոր մշակաբույսեր ներմուծել Հայաստան:
Շնորհավորելով Արթուր Խաչատրյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Բեհզադ Էսլահչին համառոտ ներկայացրել ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:
Մասնավորապես, նա նշել է, որ նախքան այգիների հիմնումը նախատեսվում է իրականացնել մի շարք հետազոտություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ: Բացի այդ, կառուցվելու են նաև կուտակիչ ջրամբարներ և այգու ոռոգման համար առանձին ջրագիծ:
Միաժամանակ Բեհզադ Էսլահչին տեղեկացրել է, որ ընկերությունը նպատակ ունի ընդարձակել գործունեությունը, հիմնել պիստակի չորացման ու փաթեթավորման արտադրամաս և այս հարցում ակնկալում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:
Նախարար Արթուր Խաչատրյանը հյուրերին հավաստիացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` Հայաստանում արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:
Նյութր աղբյուրը՝ panarmenian.net
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով