Արգենտինան պատրաստակամ է աշխատել ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը մեծացնելու համար
Դիտվել է` 1982
09.07.2018
Արգենտինան պատրաստակամ է աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ առևտրաշրջանառությունը մեծացնելու համար: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Եթե նայում ենք առևտրաշրջանառության վիճակագրությունը, ապա տեսնում ենք, որ 1998 թվականից սկսած գրեթե զրոյական արդյունքից հասել ենք 8 մլն դոլարի: Արգենտինան կարևորում է այս ուղղությամբ համագործակցությունը: Իհարկե, կան որոշ դժվարություններ, ինչպես գիտեք, տարածքային առումով երկու երկրները միմյանցից հեռու են գտնվում, Հայաստանը չունի ելք դեպի ծով, սակայն աշխատելու ցանկությունը մեծ է, և մենք ուղիներ ենք փնտրում առաջ շարժվելու համար: Արգենտինական կողմը հիմնականում աշխատում է դեպի Հայաստան գյուղատնտեսական ավտոմեքենաների, աուդիովիզուալ սարքավորումների արտահանման ուղղությամբ:
Դեսպանը նշեց, որ արգենտինական շուկային էլ կարող են հետաքրքրել հայկական գինիները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած առաջարկները:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունները Արգենտինային հետաքրքրում են: Ինչպես գիտեք, մեր երկիրն արդյունաբերական է, հետևաբար, նոր լուծումների անհրաժեշտություն կա»,-ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է առաջիկա ներդրումային ծրագրերին, ապա Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշեց, որ ակտիվ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում: Համատեղ ծրագրի համար Շիրակի մարզում տրամադրվել է հողատարածք, որտեղ մշակաբույսերը կաճեցվեն և՛ հայկական մեթոդով, և՛ արգենտինական տեխնոլոգիայով: Այսինքն՝ հողատարածքի մի հատվածում մշակաբույսերը կաճեցվեն հայկական մեթոդով, մի հատվածում՝ արգենտինական տեխնոլոգիայով:
«Կկիրառվեն արգենտինական տեխնոլոգիաները, որոնք հնարավորինս քիչ ծախս են պահանջում: Ժամանակի ընթացքում կերևա, թե որքանով է արգենտինական տեխնոլոգիան արդյունավետ աշխատում: Եթե արդյունավետ լինի, ապա հայ ֆերմերները հետագայում դա կարող են կիրառել»,-հավելեց դեսպանը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով