Արդեն 2019 թ. անհրաժեշտ է ունենալ ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ և հակակարկտային ցանցեր
Դիտվել է` 1424
13.08.2018
Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում, Facebook-ի իր էջում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ այցելությունից հետո, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։
«Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։
Միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, և մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը՚,- գրել է նա: Ավելի վաղ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Արմեն Հարությունյանը, հայտարարել էր, որ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագիրը կարող է սկսվել 2018 թվականից կամ 2019 թվականի սկզբից:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով`գերմանիայի KFW բանկը 5,3 մլն եվրո կտրամադրի գյուղատնտեսության ապահովագրության ներդրման փորձնական ծրագրի իրականացմանը: Դրանցից միայն 4.8 մլն եվրոն է օգտագործվելու միայն ապահովագրության սուբսիդավորման համար: Մնացած 515 հազար եվրոն կուղղվի խորհրդատվական ծախսերին: Հայաստանի կառավարությունը, որը ներկայացված է Գյուղատնտեսության նախարարության միջոցով, համաֆինանսավորման նպատակով կծախսի 5 մլն եվրո: Բացի այդ, Կլիմայի ներդրումային հիմնադրամի կողմից տրամադրվել է 2 մլն եվրո, որից 200,000-ը կտրամադրվի սուբիսդավորման վճարներին, 1,8 մլն-ը` խորհրդատուի վարձրատրությանը: Խորհրդատվությունով կզբաղվի կոնսորցիումը, որը բաղկացած է երեք ընկերություններից:
Այդ ընկերությունների հետ միասին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը պատրաստում են առաջին փորձնական նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Գյուղատնտեսական ռիսկերի կառավարման ազգային բյուրո: Բյուրոն կդառնա մի գործիք, որով կգնահատվեն բնական էկոլոգիական աղետների հետևանքները: Կստեղծվի վնասների գնահատման ինստիտուտ, ընտրվելու են հիմնական ապահովագրական ռիսկերը: Բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պրոդուկտների մշակումով: Հարությունյանը նշել է, որ ապահովագրությունը սկզբնական շրջանում կտարածվի մրգերի, և ապա բանջարեղենի և հացահատիկային ապրանքների վրա:
Ինչպես հուլիսի 17-ին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, 2019 թ. սկզբին նախատեսվում է մեկնարկել գյուղապահովագրության պիլոտային ծրագիր Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում:
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով