+374 94 000 446

Արարատի մարզում համաֆինանսավորմամբ կկառուցվեն և կվերանորոգեն ոռոգման ջրագծեր

Դիտվել է` 303

06.05.2019
post single img

Հայաստանի պետական բյուջեից 247 մլն դրամ և 13 համայնքներից 16.5 մլն դրամ համաֆինանսավորմամբ կառուցվելու և վերանորոգվելու են ոռոգման ջրագծեր: Այս մասին մայիսի 4-ին Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում անցկացվող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Շարունակվում է 2014-ի վերջին մեկնարկած Ֆրանսիական զարգացման բանկի միջոցով 75 մլն եվրո և պետբյուջեից 15 մլն եվրո ներդրմամբ Վեդու ջրամբարի կառուցումը: Դա ինքնահոս եղանակով մասնակի կապահովի Արարատի տարածաշրջանի ոռոգման ջրի պահանջարկը: 2019-ին Հայաստանի պետական բյուջեից 247 մլն դրամ և 13 համայնքներից 16.5 մլն դրամ համաֆինանսավորմամբ կառուցվելու և վերանորոգվելու են ոռոգման ջրագծեր»,-ներկայացրեց մարզպետը:

2019-2020թթ. նախատեսվում է տարեկան մինչև 70 հա նոր ինտենսիվ այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում: Մարզում տարեցտարի ավելանում է սառնարանային տնտեսությունների թիվը, զարգանում է չրագործությունը, քայլեր են իրականացվում օրգանիկ չրերի արտադրման համար` արտահանման նպատակով: Մարզպետը նշեց, որ գյուղատնտեսության բնագավառում հիմնականում օգտագործվում է մաշված գյուղտեխնիկա: Ոլորտին շունչ տալու համար շարունակում է 2018-ին սկսված Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկային ֆինանսական վարձակալություն լիզինգի պետական աջակցության ծրագիրը: 2018-ին մարզ է ներկրվել 19 միավոր գյուղտեխնիկա, որից 6-ը տրակտոր: 2019-ին մարզ կներկրվի ևս 20 միավոր գյուղտեխնիկա:

 

Մյութի աղբյուրը՝ Armenpress

Ծառայություններ

Վերջին դիտումները