Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի կանխիկ գործառնությունների ծավալների կրճատման հարցին
Դիտվել է` 1385
13.02.2019
Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի կանխիկ գործառնությունների ծավալների կրճատման հարցին: Փետրվարի 12-ին խորհրդարանում իր ելույթում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, հետազոտությունները ցույց են տալիս, որ «ստվերը՚, որպես կանոն, բաժին է ընկնում կանխիկ միջոցներով գործառնություններին: Անկանխիկ շրջանառության պարագայում ստվերային ոլորտը կամ բացակայում է, կամ հասցված է նվազագույնի: Այդուհանդերձ, ինչպես փաստել է Նիկոլ Փաշինյանը, առաջադրված խնդրի լուծումը դյուրին չի լինելու, սակայն կարևոր է հայրենական տնտեսության կայունության համար:
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, բանկային քարտերով անկանխիկ գործառնությունների ընդհանուր ծավալը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին հասել է 388 մլրդ դրամի (հաշվի առնելով ինտերնետային և արտասահմանյան գործառնությունները)` ապահովելով 50.3% տարեկան աճ: Քարտային գործառնությունների ընդհանուր ծավալում անկանխիկի բաժինը կազմել է շուրջ 26%` մեկ տարվա վաղեմության 22%-ի դիմաց:
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով