Apple-ը դարձել է մեկ տրիլիոն դոլարը գերազանցող կապիտալ ունեցող առաջին ընկերությունն աշխարհում
Դիտվել է` 6346
04.08.2018
Apple ընկերությունը դարձել է առաջին կազմակերպությունը, որի շուկայական կապիտալը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:
Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը NASDAQ ամերիկյան բորսայում թանկացել են 1.85 տոկոսով, ինչի շնորհիվ կազմակերպության կապիտալացումը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:
Հուլիսի 31-ին Apple-ը հրապարակել է ֆինանսական հաշվետվություն, որի համաձայն՝ 2017-2018 ֆինանսական տարվա երրորդ կիսամյակում ընկերության շահույթը կազմել է 32 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության շահույթն ավելացել է 11.5 միլիարդ դոլարով:
Ընկերությունը հիմնադրվել է 1976 թ. Սթիվ Ջոբսի, Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնի կողմից, որը գրանցվել է 1977 թվականի հունվարի 3-ին: Շտաբը գտնվում է Կուպերտինոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։
Նյութի աղբյուրը՝ BBC news
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով