Անկախ փորձագետը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 4-5 դրամով նվազեցնելու հնարավորություն է տեսնում
Դիտվել է` 1981
02.07.2018
Էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններ տեսնում է: Լրագրողների հետ զրույցում փորձագետը պնդեց, որ իր հաշվարկներով էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 4-5 դրամով նվազեցնել: Նա ընդգծեց, որ արդեն մեկ ու կես տարի համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
«Անընդհատ վիճել եմ, ապացուցել եմ, որ տեղ կա ու մատով ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է անել, որպեսզի էլետրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ», - նշեց նա:
Արզումանյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ում չարդարացված կորուստների վերլուծությունը ցույց է տվել՝ այնտեղ կան ռեզերվներ, և այնտեղ աշխատող մարդիկ պետք է կարողանան վեր հանել այդ կորուստների պատճառները ու վերացնել դրանք:
Հայաստանում 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կազմում է 33.48 դրամ, գիշերային սակագինը ` 29.48 դրամ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը 35.98 դրամ է, գիշերային սակագինը` 31.98 դրամ: 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 41.98 դրամ է, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար (բնակչության զգալի հատվածը), ցերեկային սակագինը կազմում է 44.98 դրամ, գիշերային սակագինը` 34.98 դրամ:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով