Անհրաժեշտ է փոխել պետության տնտեսական մոդելը
Դիտվել է` 2181
18.08.2018
Հայաստանում անհրաժեշտ է փոխել պետության տնտեսական մոդելը: Այս մասին օգոստոսի 17-ին նոր կառավարության գործունեության 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, տնտեսության ներկայիս կոռումպացված տնտեսական մոդելը պետք է իր տեղը զիջի ներառող տնտեսական համակարգին: Ըստ որում, բոլորը շուկայում հավասար իրավունքներ կունենան: «Այսօր Հայաստանում արդեն չկան բանանի, շաքարավազի մոնոպոլիաներ, և երկրի բոլոր քաղաքացիները, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետության կողմից աջակցություն կստանան»,- նշել է վարչապետը:
Նա ավելացրել է, որ սովորաբար հեղափոխություններից հետո պետություններում տնտեսական անկում է դիտվում, սակայն Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, աճ է արձանագրվել: Միայն ընթացիկ տարվա հունիսին երկրի ՀՆԱ աճը կազմել է 9,6%, իսկ տարեսկզբից՝ 8,9%, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ աճը կշարունակվի մինչև տարեվերջ:
Նոր քաղաքականության արդյունք է հանդիսացել ժամանողների և մեկնողների միջև դրական սալդոն, որը մայիսի 10-ից մինչև օգոստոսի 14-ը կազմել է 29886 մարդ: Իսկ դա, Փաշինյանի խոսքով, միգրացիոն ճգնաժամի հաղթահարման առաջին նշաններից է: Օտարերկրյա մեր շատ հայրենակիցներ սկսել են անշարժ գույք ձեռք բերել պատմական հայրենիքում, ինչի արդյուքնում վերջինիս գները աճել են 20%-ով: Միայն վերջին երեք ամսում երկրի առևտրային բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով:
Ակտիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է 28,8 մլրդ դրամով ավելացնել պետբյուջեի եկամտային մասը, ինչպես նաև 26 մլրդ դրամով կրճատել գերվճարումների ծավալները:
Փաշինյանն ընդգծել է, որ մոտ ապագայում կկրճատվի նախարարությունների և գերատեսչությունների թիվը, գործադիր մարմնի աշխատանքն ավելի արդյունավետ ու թափանցիկ կդառնա:
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով