Անձնական օգտագործման դեղեր ներմուծելիս Առողջապահության նախարարության թույլտվություն չի պահանջվի
Դիտվել է` 977
10.08.2020
Կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի Առողջապահության նախարարության թույլտվությունը:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այսպիսով, փոխադրող կազմակերպությունների կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերը` առանց հավաստագրի կարող են ներմուծել առանց առողջապահության նախարարության հատուկ թույլտվության` տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով:
«Ներմուծման ժամանակ նախարարության թույլտվությունը պարտադիր է, եթե սահմանված քանակները գերազանցվում են: Այս դեպքում թույլտվությունը տրվում է գործող կարգի 49-52-րդ կետերի համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Նշենք, որ կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վերջին դիտումները
-
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին