ԱՄՆ-ի պատժամիջոցներ. բացառիկ մեկնաբանություն հայկական ընկերությունից և Էկոնոմիկայի նախարարությունից
Դիտվել է` 2297
15.08.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճշտումներ է կատարում ԱՄՆ-ի կողմից հայկական երկու ընկերության նկատմամբ սահմանափակումների կիրառման լուրի առնչությամբ: Այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան ճշտումներ է կատարում տվյալ տեղեկատվության առնչությամբ: Այլ տեղեկատվություն ի հայտ գալուն պես հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»,-նշեց Օհանյանը:
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Մարկոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փորձում են պարզել, թե ինչու են հայտնվել սահմանափակումների ենթարկված ընկերությունների ցուցակում, քանի որ 2009թ. Իրանի հետ չեն աշխատում: Մարկոսյանը նշեց, որ պատրաստվում է հրավիրել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ներկայացվել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի հասկանան՝ թե ինչու է նման բան տեղի ունեցել, գուցե սխալմունք է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր «սև ցուցակում» աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Պատժամիջոցային ցանկում երկու հայկական ընկերություն է ընդգրկվել՝ «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ): «ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է»,- ասվում է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում: ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև ՌԴ Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը և ևս 14 ընկերություն Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից: Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականության շահերին: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 14-ից:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով