ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ
Դիտվել է` 2038
22.02.2021
Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում փետրվարի 18-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաներ և գործարարներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և ԱՄՆ միջև գործում է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (ԱՆՇՀ-TIFA), որի շրջանակներում ստեղծվել է համատեղ խորհուրդ՝ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար։ Նա նաև ավելացրել է, որ այս քննարկումը կազմակերպվել է առկա համագործակցությունն ու երկու երկրների գործարարների միջև կապերն ակտիվացնելու նպատակով՝ առաջիկա հայ-ամերիկյան գործարար միջոցառմանն ընդառաջ։
«Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ինչ խոչընդոտների է հանդիպում բիզնեսը ԱՄՆ շուկա մտնելիս և ինչպես կարող է պետությունն աջակցել բիզնեսին մուտք գործելու մյուս երկրների շուկաներ, ավելի լավ ներկայացնելու մեր գործարարներին ԱՄՆ գործարարներին և ձևավորել թիրախային օրակարգ առաջիկա գործարար «կլոր սեղանի» ընթացքում մեր գործընկերներին ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու համար», - նշել է նախարարի տեղակալը։
Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործարար համայնքի ներկայացուցիչներին մասնակցության համար՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ քննարկում։
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել պետական-մասնավոր հատված հրաշալի համագործակցության համար, նշել, որ, համավարակով պայմանավորված, միջոցառումների անցկացման հնարավորությունները սահմանափակ էին, իսկ օնլայն տարբերակով միջոցառումների անցակումն այնքան էլ արդյունավետ չէ։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ֆրենչայզինգի համաժողով անցկացնել, փորձելու են ավելի ակտիվացնել գործակցությունը ԱՆՇՀ-TIFA-ի շրջանակում, կազմակերպել միջոցառումներ հայ-ամերիկյան գործարար կապերի ակտիվացման համար։
Գործարարները հիմնականում առանձնացրել են տեխնիկական, փաստաթղթային, լոգիստիկ խնդիրները` մասնավորապես կապված մսամթերքի արտահանման, բեռնափոխադրումների իրականացման, բեռնափոխադրումների գների բարձրացման, ծանրոցների և փոստային առաքումների մասով, գինու արտահանման դեպքում REF կոնտեյներների բացակայություն, աշխարհագրական տեղանունների մակնշման, սերտիֆիկատների, որակի հավաստագրեր ստանալու գործընթացում լաբորատոր փորձաքննության անհասանելիության և մեծ ծախսերի հետ կապված, Էլեկտրոնային հարթակներից գնումների իրականացման, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված խնդիրները, ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության պակասը, մի շարք այլ հարցեր։
Ծավալված բովանդակալից և արդյունավետ քննարկման ժամանակ գործարար համայնքի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները, փորձել համատեղ գտնել դրանց վերացման ուղիները, առաջարկել հնարավոր լուծումներ:
Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել պարբերական, անհրաժեշտության դեպքում ստեղծել աշխատանքային խմբեր, կազմակերպել առանձին ոլորտային հանդիպումներ նախարարությունների, Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020 թվականին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 54,5 տոկոսով՝ կազմելով ընդամենը 152 մլն դոլար: Ընդ որում արտահանումը 25,9 տոկոսով աճ է գրանցել՝ մինչեւ 67,8 մլն դոլար, ներմուծման՝ 70 տոկոսով, մինչեւ 84,2 մլն դոլար կրճատման դեպքում։
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով