ԱՄՆ 4,8 մլն դոլարով կավելացնի Հայաստանին ֆինանսական աջակցությունը՝ արդյունավետ կառավարման ծրագրի իրագործման համար
Դիտվել է` 1882
06.09.2019
ԱՄՆ-ը 4,8 մլն դոլարով կավելացնի Հայաստանին ֆինանսական աջակցության չափը՝ արդյունավետ կառավարման ծրագրի իրագործման համար: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն է տվել ավելի արդյունավետ մասնակցության և հաշվետու կառավարման զարգացման հայ-ամերիկյան համաձայնագրի 8-րդ ուղղման ստոորագրմանը։
Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև 2013-ին ստորագրված այս համաձայնագրի համաձայն, նախատեսվում էր, որ ամերիկյան կողմը Հայաստանին կտրամադրի 37 մլն դոլարի ֆինանսական աջակցություն: Սակայն բանակցությունների արդյունքում այդ գումարը կավելանա 4,8 մլն դոլարով:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, իհերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին ի պատասխան հաղորդել է, որ միջոցները կուղղորդվեն մասնավոր բիզնեսին աջակցելուն և ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ գյուղական վայրերում: Ընդ որում, վայրի ընտրությունը եւ ֆինանսավորման ուղղությունները սահմանվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, որը մրցույթի հիման վրա ընտրում է ծրագրի կապալառուներին: Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել ջրագծերի, ոռոգման համակարգերի վերանորոգմանը կամ կառուցմանը եւ այլն: Այդ ծրագրերը, Տիգրան Խաչատրյանի ասելով, համապատասխանում են կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրին:
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով