+374 94 000 446

ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի 280 մլն դոլարի հատկացումը

Դիտվել է` 203

19.05.2020
post single img

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին տրամադրվելու է 280 մլն դոլար:

Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար: 

ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը գործադիր խորհուրդը հաստատել էր  2019 թ. մայիսին։ Գործադիր խորհուրդը հաստատել է նաև ՀՀ իշխանությունների խնդրանքը` «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում ապահովելու հասանելիություն՝ Հայաստանի քվոտայի 100 տոկոսի չափով: Այսպիսով վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի են 205.94 մլն ՓՀԻ չափով, այսինքն՝ 280 մլն դոլարի փոխառու միջոցներ: 

Հաղորդագրությունում ասվում է, որ COVID-19 համաճարակի հետևանքները և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը խախտել են Հայաստանում տնտեսական բարենպաստ պայմանները, աճի տեմպը: Տնտեսական աճի կարճաժամկետ հեռանկարները զգալիորեն թուլացել են, և բյուջեի դեֆիցիտը, ընթացիկ հաշվի դեֆիցիտը զգալիորեն ընդլայնվել են այս տարի: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին հաղթահարել այդ դժվարությունները, այդ թվում`COVID-19 համաճարակի հրատապ սոցիալական և տնտեսական հետևանքները:

Քննարկումից հետո ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգը հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես նկատել է, որ 2019-ի բարձր ցուցանիշներից հետո Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է COVID-19 համաճարակի պատճառով: 

«Կառավարությունը ակտիվորեն արձագանքել է ճգնաժամին՝ կիրառելով լայն զսպման միջոցառումներ և աջակցելով առավել տուժած հատվածների խոցելի քաղաքացիներին և ընկերություններին»,-նշել է նա ու նկատել, որ ճգնաժամին արձագանքել է նաև Կենտրոնական բանկը:

Տնօրենի տեղակալի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների բարեփոխումների ծրագրի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:

Նա նկատել է նաև՝ «Ստանդ-բայ»-ի շրջանակում հասանելիության մեծացումը կապահովի անհրաժեշտ աջակցություն ՝ իշխանություններին թույլ տալով մեղմել համաճարակի հետևանքները և աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը և ընկերություններին: 

Ծառայություններ

Վերջին դիտումները