Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանը շահագործման է հանձնվել
Դիտվել է` 1655
22.07.2019
ԵՄ աջակցությամբ հուլիսի 19-ին շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ մեդիա և հաղորդակցությունների պատասխանատու Շուշանիկ Ներսեսյանը, Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պետական և համայնքային կառույցների այլ պաշտոնատար անձիք, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
«Այսօր Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկմամբ՝ ուրախ ենք նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվությանը եւ Շիրակի մարզի տնտեսական աճին: ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը՝ Լոռու եւ Տավուշի մարզերի հետ միասին: Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամին եւ Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատին, Ամասիայի բրդի արժեշղթայի մրցակցային առավելության ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրելու համար: Ուրախ կլինենք առաջիկա տարիներին Ամասիայում տեսնել կարպետագործության, գորգագործության եւ գործվածքների արտադրության ծաղկումը», - հայտնել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը ողջույնի իր խոսքում նշել է, - «Անչափ ոգևորիչ է տեսնել Ամասիայի և հարակից բնակավայրերի բրդի արտադրության ներուժի օգտագործման այս հնարավորությունը և բրդի արժեշղթայի ակնկալվող զարգացումը։ Կանանց ներգրավմամբ նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավորություն կտա ստեղծել և պահպանել մշակութային տարրեր պարունակող ձեռագործ արտադրանք, իսկ աշխատատեղերի ստեղծմամբ՝ էապես թեթևացնել տասնյակ ընտանիքների կենցաղային հոգսերը»։
Միջոցառման հյուրերը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել գործարանի աշխատանքներին և սարքավորումներին, զրուցել աշխատակիցների հետ։
Ամասիայի եւ հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ:
Նյութի աղբյուրը՝ Arminfo
«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպայից ժամանած մասնագետները հատուկ դասընթացներ են անցկացրել աշխատակիցների համար, ովքեր բրդի գործարանի և բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովված են մշտական աշխատանքով։ Արժեշղթայում գործող և նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները ևս ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի դրանց մրցունակության բարձրացմանը և, ընդհանրապես, Շիրակի մարզի տնտեսական աճի խթանմանը: Ծրագրի ընթացքում աջակցություն կստանան 14 տեղական ՓՄՁ-ներ։ Ծրագրի շրջանակում (ներառյալ գործարանի աշխատակազմը) ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը կկազմի 60։
«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թ-ի մարտ ամսին և կշարունակվի մինչ 2020 թ. մարտ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը եւ Ամասիայի համայնքապետարանը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով