+374 94 000 446

Անհատ Ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գործունեության ոլորտի արտոնությունները

Դիտվել է` 356

21.10.2019
post single img

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործունեության կարգավորումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել 2019թ-ի հունվարի 25-ին ընդունված հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-28-ն ՀՀ օրենքով։

2020թ-ի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործունեությունը կարգավորվելու է միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում, և ուժը կորցրած կճանաչվի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով հարկային արտոնությունը տրվում էր այն դեպքում, երբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նախորդ հարկային տարվա շրջանառությունը սահմանված գործունեության տեսակների մասով չէր գերազանցում 9 միլիոնը, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձը, որի՝ նախորդ հարկային տարվա ընթացքում Օրենսգրքի սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել է 24 միլիոն դրամը:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվում է բացառապես օրենքով սահմանված հետևյալ գործունեության տեսակներով:

      Ցանկ 

Գործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից՝

 

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ իրենց գործունեության ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքն օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք։

Այսպիսով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեությունը նույնպես ընդգրկվում է միկրոձեռնարկատիրության համակարգում, և սա հանդիսանում է բացառություն, քանի որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Ծառայություններ

Վերջին դիտումները