+374 94 000 446

ԱԱԾ-ն առևտրի 11 ցանցի կոչ է արել ինքնուրույն ներկայացնել չվճարած հարկերը

Դիտվել է` 1194

31.05.2018
post single img

ԱԱԾ-ն հարկերի վճարումից խուսափելու նպատակով կեղծ ձեռնարկատիրություններ հիմնադրած ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպության առաջարկել է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակում վնասի հատուցման հարցը լուծելու համար: Այս մասին գրում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպության, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար:

Ծառայություններ

Վերջին դիտումները