2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Դիտվել է` 1560
07.05.2021
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են 11-րդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել Է շաքարի արժեքը: Ինչպես մայիսի 6-ին հայտնել Է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրլին կազմել Է 120,9 կետ, ինչը 1,7 տոկոսով ավելի Է, քան մարտին, եւ 30,8 տոկոսով բարձր 2020 թվականի ցուցանիշից, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ինչպես նշել են ՖԱՕ-ում, ինդեքսի մեծությունը «հասել Է ամենաբարձր մակարդակին 2014 թվականի մայիսից ի վեր, սակայն անվանական արտահայտությամբ այն տակավին 12 տոկոսով ցածր Է իր պատմական առավելագույնից, որին հասել Էր 2011 թվականի փետրվարին»:
Շաքարի գների ինդեքսն անցյալ ամսվա համեմատութձյամբ աճել Է 3,9 տոկոսով՝ Բրազիլիայում բերքահավաքի ուշացումների եւ Ֆրանսիայում ցրտահարություններից վնասի պատճառով: Կազմակերպությունում նշել են, որ ինդեքսը հասել Է մակարդակների, որոնք գրեթե 60 տոկոսով բարձր են, քան 2020 թվականի ապրիլին: ՖԱՕ-ի ձեթի գների ինդեքսն ապրիլին ավելացել Է 1,8 տոկոսով «արմավաձեթի միջազգային գնանշումների աճի պատճառով՝ հիմնական արտահանող երկրներում արտադրության աճի հարաբերականորեն ավելի դանդաղ, քան սպասվում Էր աճի ֆոնին: Սոյայի եւ ռապսի ձեթերի գները շարունակել են աճել, մինչդեռ արեւածաղկի ձեթի արժեքն աննշան իջել Է: Մսի գների ինդեքսի մեծությունը աճել Է 1,7 տոկոսով, հացահատիկինը եւ կաթնամթերքինը՝1,2 տոկոսով: Կազմակերպությունում նաեւ հայտնել են, որ նոր կանխատեսումները մատնանշում են առաջիկա սեզոնում ցորենի եւ եգիպտացորենի համաշխարհային արատադրության աճ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով