+374 94 000 446

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գները կբարձրանան միջինը 7-10 տոկոսով

Դիտվել է` 437

19.12.2019
post single img

2020 թվականի հունվարի 1-ից` կապված Եվրասիական տնտեսական միության երկրների միասնական մաքսատուրքերի կիրառման հետ, Հայաստանում միջինը 7-10 տոկոսով կբարձրանան գները:

2019թ.-ի դեկտեմբերի 18-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսմամբ է հանդես եկել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։ 

Նրա խոսքով ՝ 2015 թվականի հունվարի 2-ից ԵԱՏՄ անդամ դարձած Հայաստանի համար եղել է  գրեթե 950 անուն ապրանքատեսականու համար միասնական մաքսատուրքերի կիրառման 5 տարի արտոնյալ ժամանակահատված:  Նշված ժամանակահատվածում նախատեսվում էր ստեղծել բնակչության համար առավել զգայուն ապրանքների արտադրության ձեռնարկություններ։ Պատգամավորը հիշեցրեց, որ հանրապետությունը Միության մյուս բոլոր երկրներից առաջ անդամակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը (2002 թվականին)։  Այն ժամանակ Հայաստանը պարտավորվել էր կիրառել երկու մաքսային դրույքաչափեր ՝ 0% և 10%։  Մինչև 2014 թվականի վերջը հանրապետությունն մաքսատուրքերի գծով ստացել է մոտ 105 մլն դոլար, սակայն որքան է ստացել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, դժվար է ասել, քանի որ օգտվում է նաև ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից՝ կախված մաքսատուրքերի բաշխման նորմատիվներից։ 

Հայաստանի համար այդ նորմատիվը հավասար է 1,22% - ի։ 

2020 թվականի հունվարի 1-ից բոլոր արտոնությունները կբացառվեն, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի 800 անուն արտադրանքի գների աճին։  Ոչ զգայուն ապրանքներով աճն աննշան կլինի, քանի որ դրանց գներն արդեն աճել են վերջին 1-1, 5 տարում:

Ծառայություններ

Վերջին դիտումները