2019 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով
Դիտվել է` 2873
21.02.2020
Ըստ նախնական տվյալների, Հայաստանի տնտեսական աճը 2019 թվականին կազմել է 7.6 տոկոս, գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում: Նրա խոսքով, սա ամենաբարձր ցուցանիշն է՝ 2008 թվականից ի վեր։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին բացարձակ մեծությամբ առաջատարը առևտրի հատվածն է՝ 3.249 տրլն դրամ ծավալով (6.8 մլրդ դոլար): Երկրորդ հորիզոնականում վերականգնվել է արդյունաբերական հատվածը՝ 2.104 տրլն դրամ (4.4 մլրդ դոլար), երրորդ տեղում ծառայությունների ոլորտը ՝ 2.062 տրլն դրամ (4.3 մլրդ դրամ), չորրորդում՝ գյուղատնտեսությունն է՝ 852.8 մլրդ դրամ (1.8 մլրդ դոլար), իսկ հինգերորդ տեղում ՝ շինարարության հատվածը՝ 434.6 մլրդ դրամ (904.6 մլն դոլար)։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2019թ. հունվար – դեկտեմբերին կազմել է 7632.3 մլն կվտ.ժ.:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 3912.9 մլրդ դրամ (8154.1 մլն դոլար)՝ 2018 թվականի տարեկան աճի 16.4% - ից մինչև 10.4% դանդաղմամբ: Դրա կառուցվածքում արտահանման ծավալի տարեկան աճը 2018 թվականի 7.8% - ից արագացրել է մինչև 9.4% - ի ՝ կազմելով 1267.1 մլրդ դրամ (2640.3 մլն դոլար), ընդ որում ներմուծման տարեկան աճը 2018-ի 21.1% - ից կտրուկ դանդաղել է մինչև 10.8% ՝ կազմելով 2645.8 մլրդ դրամ (5513.8 մլն դոլար)։
Նշենք, որ 2020թ.հունվարի սկզբին Համաշխարհային բանկի նորացված կանխատեսմամբ նշվել է 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի սպասումների բարելավում 6,9% - ով (նախկին 5,5% - ի դիմաց), իսկ 2020 թվականին կանխատեսվել է աճի տեմպերի դանդաղում մինչեւ 5,1% ՝ 2021 եւ 2022 թվականներին մինչեւ 5,2% արագացմամբ: Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ԱՄՀ-ի կանխատեսումները շատ ավելի համեստ էին՝ 2019 թվականին 4,6 տոկոսով ՝ 2020թ. մինչեւ 4,5 տոկոս դանդաղմամբ:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով